KitchenAid KOLSP 60602 Mode d'emploi Page 22

  • Télécharger
  • Ajouter à mon manuel
  • Imprimer
  • Page
    / 34
  • Table des matières
  • MARQUE LIVRES
  • Noté. / 5. Basé sur avis des utilisateurs
Vue de la page 21
22
Գազօջախի օգտագործման ցուցումներ
ՄՍԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՍԱՐՔ
Նախատեսված մսի փորձարկման սարքը թույլ է տալիս չափել
պատրաստման ընթացքում մթերքի ճշգրիտ միջին ջերմաստիճանը, 0°
և 100°C-ի միջև, որպեսզի համոզվեք որ մթերքը պատշաճ կերպով
պատրաստված է: Կախված պատրաստվող մթերքից` կարող եք սահմանել
պահանջվող միջին ջերմաստիճանը: Շատ կարևոր է ճշգրիտ տեղադրել
փորձարկման սարքը, որպեսզի ստանաք հրաշալի արդյունք: Տեղադրեք
փորձարկման սարքն ամբողջությամբ մսի ամենափափուկ հատվածում`
խուսափելով ոսկրային և յուղային մասերին դիպչելուց (Նկ. A):
Թռչնամսի դեպքում փարձարկման սարքը պետք է տեղադրել մի կողմից`
կրծքամսի մեջտեղում` համոզվելով, որ ծայրի մասը չի վերջանում
խոռոչային հատվածում (նկ. B): Այն դեպքում, երբ եփվող միսը տարբեր
հաստության է, ստուգեք արդյոք այն եփել է ինչպես հարկն է, նախքան
գազօջախից հանելը: Միացրեք փորձարկման սարքի ծայրը` գազօջախի
սրահի աջ պատին գտնվող անցքին:
Փորձարկման սարքը կարող է օգտագործվել հետևյալ գործառույթների
հետ`
Conventional (Պայմանական)
Convection Bake (Պայմանական Թխում)
Forced Air (Մղված օդ)
Turbogrill (Տուրբո խորովելու ցանց)
Tweli-grill (Երկտակ գրիլ (եթե առկա է))
Slow Cooking Meat and Slow Cooking Fish (Մսի և ձկան
դանդաղ պատրաստում)
Pro Roasting.(Պրո Կարմրացում:)
Եթե փորձարկման սարքը տեղադրված չէ, ապա պատրաստման
գործընթացը շարունակվում է ավանդական ռեժիմով (նկ. 1), կամ էկրանը
զգուշացնում է, որ փորձարկման սարքը միացված չէ (Նկ. 2): Հաստատող
հաղորդագրությունից հետո, էկրանին ցուցադրվում են բոլոր ընտրված
պատրաստման պարամետրերը.
վերևի ձախ մասում (գոտի 1) գազօջախի ջերմաստիճանը,
վերևի աջ մասում (գոտի 3) մթերքի նախընտրելի միջին
ջերմաստիճանը (մսի փորձարկում, ինչպես նշված է Նկ.3-ում):
Պատրաստման գործընթացն սկսելու համար, պտտեք «Թերթել» կոճակը`
կուրսորը «Start» վրա դնելու համար, իսկ հետո սեղմեք
:
Էկրանի ներքևի աջ մասում (գոտի 4) ցուցադրվում է մթերքի «current»
միջին ջերմաստիճանը (Նկ. 4): Մթերքի (մսի փորձարկում, ինչպես
նշված է Նկ.4-ում) նախընտրելի ջերմաստիճանը կարող եք փոխել
առաջին երկու րոպեների ընթացքում: Երկու րոպե անց, այն կփոխարինվի
սահմանված պատրաստման ժամանակով (Նկ. 5): Երբ մթերքի համար
սահմանված նախընտրելի միջին ջերմաստիճանը հասնում է իր
մակարդակին, այս դեպքում հաղորդագրություն է հայտնվում էկրանին,
որը տևում է 3 վայրկյան (Նկ. 6): Դրանից հետո, գազօջախը Ձեզ
առաջարկում է պատրաստման ժամանակի երկարացման տարբերակը`
պտտելով «Թերթել» կոճակը դեպի +: Եթե ոչ մի կոճակ չի սեղմվում,
ապա գազօջախը շարունակում է պատրաստել ևս 6 րոպե` փայլուն
արդյունք ապահովելու համար: Եթե պատրաստման ժամանակը
երկարացվում է, այն ցուցադրվում է վերևի աջ մասում (գոտի 3):
Պատրաստման գործընթացի վերջում, էկրանը հուշում է «browning»
հնարավորության մասին (այն գործառույթների ժամանակ, որոնց դեպքում
դա թույլատրվում է):
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ.
1. Երբ պատրաստման մեկնարկից անցել է երկու րոպե, ապա մթերքի
նախընտրելի միջին ջերմաստիճանը փոխելու համար անհրաժեշտ է
անջատել մսի փորձարկման սարքը, իսկ հետո կրկին միացնել այն:
2. Եթե մսի փորձարկման սարքը տեղադրվում է նախքան որևէ
գործառույթ ընտրելը, այս դեպքում կարող եք ընտրել միայն առանց
նախապես տաքացման գործառույթները: Այն բաղադրատոմսերի
դեպքում, որոնց համար պահանջվում է նախապես տաքացում,
անհրաժեշտ է մթերքը փորձարկման սարքի հետ դնել միայն
նախապես տաքացնելուց հետո:
3. «Pro Roasting» գործառույթի ժամանակ նախապես տաքացումն
անհրաժեշտ է բոլոր բաղադրատոմսերի համար: Հետևաբար, պետք է
խուսափել մթերքը կամ փորձարկման սարքը գազօջախի մեջ դնելուց,
նախքան նախապես տաքացման ավարտը
(Նկ. 1)
(Նկ. 2)
Temperature reached
150°C
TEMPERATURE
30:00
COOK TIME
100°C
CURRENT
Conventional
150°C
TEMPERATURE
00:10
COOK TIME
79°C
CURRENT
Conventional
150°C
TEMPERATURE
100°C
MEAT PROBE
79°C
CURRENT
Conventional
150°C
TEMPERATURE
100°C
MEAT PROBE
Meat probe
has been connected
Conventional
180°
TEMPERATURE
YES
PREHEAT.
--:--
COOK TIME
--:--
END TIME
(Fig. 1)
(Fig. 2)
(Fig. 3)
(Fig. 4)
(Fig. 5)
(Fig. 6)
Vue de la page 21
1 2 ... 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 ... 33 34

Commentaires sur ces manuels

Pas de commentaire