KitchenAid KOLSP 60602 Mode d'emploi Page 32

  • Télécharger
  • Ajouter à mon manuel
  • Imprimer
  • Page
    / 34
  • Table des matières
  • MARQUE LIVRES
  • Noté. / 5. Basé sur avis des utilisateurs
Vue de la page 31
32
Ստուգված Բաղադրատոմսերի Աղյուսակ
Պատրաստման աղյուսակն առաջարկում է իդեալական գործառույթ և ջերմաստիճան` բոլոր բաղադրատոմսերի լավագույն
արդյունքներն ապահովելու համար: Եթե ցանկանում եք պատրաստել մեկ դարակում` օգտագործելով միայն պայմանական
թխում գործառույթը, ապա մթերքը դրեք երկրորդ դարակում և ընտրեք մեկից ավելի դարակների դեպքում «FORCED
AIR» գործառույթի համար նախատեսված ջերմաստիճանը:
Աղյուսակում տրված ցուցումների մեջ` սահող անվակների օգտագործումը նշված չէ: Փորձարկումն անցկացրեք առանց
սահող անվակների:
* Եթե դրանք տրամադրված չեն, ապա պարագաները կարող եք ձեռք բերել վաճառված ապրանքների սպասարկման
կենտրոնից:
** Մթերքը խորովելու ժամանակ, 3-4 սմ տարածք թողեք առջևի մասում, որպեսզի այն գազօջախից հանելը հեշտ լինի
Էներգաարդյունավետության դաս (ըստ EN 60350-1:2013-07)
Ստուգումներն անցկացնելու համար օգտագործեք համապատասխան աղյուսակը
Էներգախնայողություն և նախապես տաքացման ժամանակ
Ընտրեք գործառույթը և իրականացրեք ստուգումը միայն «Preheating» տարբերակն ակտիվացնելուց հետո:
(«Preheating yes»)
Երաշխավորված օգտագործում և խորհուրդներ
Ինչպես կարդալ պատրաստման աղյուսակը.
Աղյուսակը ցույց է տալիս ցանկացած մթերքի համար լավագույն գործառույթի օգտագործումը` մեկ կամ ավելի դարակների
վրա մթերքը միաժամանակ պատրաստելու համար: Պատրաստման ժամանակը մեկնարկում է այն պահից երբ մթերքը դրվում
է գազօջախի մեջ` նախապես տաքացման գործընթացը հանած (ըստ անհրաժեշտության): Պատրաստման ջերմաստիճանը
և ժամանակը զուտ ուղեցույցի համար են և դրանց նշանակումը կախված է օգտագործվող պարագայի տեսակից և մթերքի
ծավալից: Սկսելու համար օգտագործեք ամենացածր միջակայքը և, եթե մթերքը չի պատրաստվում ինչպես հարկն է, այդ
դեպքում նշանակեք ավելի բարձր միջակայք: Օգտագործեք տրամադրված պարագաները և հատկապես մուգ գունավոր
մետաղական տորթի տարաները և գազօջախի սկուտեղները: Դուք կարող եք նաև օգտագործել ապակե կամ կավե թավաներ
և պարագաներ, բայց հիշեք որ պատրաստման ժամանակը կլինի մի փոքր ավելի երկար: Լավագույն արդյունքի հասնելու
համար մանրամասն հետևեք պատրաստման աղյուսակում տրված ցուցումներին, թե ինչպես ընտրել պարագաները
(տրամադրված) տարբեր դարակներում դնելու համար:
Տարբեր մթերքների պատրաստում միևնույն ժամանակ
Օգտագործելով «FORCED AIR» գործառույթը, դուք կարող եք պատրաստել տարբեր մթերքներ միևնույն ժամանակ,
որոնց պատրաստման համար պահանջվում է նույն ջերմաստիճանը (օրինակ` ձուկ և բանջաևեղեն), օգտագործելով տարբեր
դարակներ: Հանեք այն մթերքը, որի պատրաստման համար պահանջվում է ավելի քիչ ժամանակ և գազօջախում թողեք այն
մթերքը, որի պատրաստման համար պահանջվում է ավելի երկար ժամանակ:
Աղանդեր
Պատրաստեք նուրբ աղանդեր պայմանական գործառույթով միայն մեկ դարակի վրա: Օգտագործեք մուգ գունավոր
մետաղական տորթի տարաներ և դրանք միշտ դրեք տրամադրված ցանցե դարակի վրա: Մեկից ավելի դարակների վրա
պատրաստելու համար ընտրեք մղված օդի գործառույթը և պտտեք տորթի տարաները դարակների վրա` նպաստելով տաք
օդի օպտիմալ շրջանառությանը:
Ստուգելու համար արդյոք տորթը եփել է, կարող եք փայտե ատամի փայտիկ դնել տորթի մեջտեղում: Եթե ատամի
փայտիկը մաքուր է դուրս գալիս, ապա տորթը պատրաստ է:
Եթե օգտագործում եք չկպչուն տորթի տարաներ, ապա չի կարելի յուղել դրա ծայրերը, քանի որ տորթը կարող է
չբարձրանալ նույնիսկ ծայրերի շուրջը:
Եթե տորթը «նստում է» պատրաստման ժամանակ, հաջորդ անգամ նշանակեք ավելի ցածր ջերմաստիճան` այդպիսով
կրճատելով խառնուրդում եղած հեղուկի քանակը և ավելի նուրբ խառնուրդ կստացվի:
Թաց միջուկով քաղցրավենիքների դեպքում (կաթնաշոռով պուդինգ կամ մրգային կարկանդակներ) օգտագործեք
“CONVECTION BAKE” գործառույթը: Եթե տորթի հատակը թաց է, ապա իջեցրեք դարակը և տորթի հատակին շաղ
տվեք հացի կամ բիսկվիթի փշրանքներ, նախքան միջուկն ավելացնելը:
Vue de la page 31
1 2 ... 27 28 29 30 31 32 33 34

Commentaires sur ces manuels

Pas de commentaire