KitchenAid KOLSP 60602 Mode d'emploi Page 10

  • Télécharger
  • Ajouter à mon manuel
  • Imprimer
  • Page
    / 34
  • Table des matières
  • MARQUE LIVRES
  • Noté. / 5. Basé sur avis des utilisateurs
Vue de la page 9
10
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոն
Նախքան Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի
հետ կապ հաստատելը.
Նայեք` արդյոք կարող եք ինքներդ լուծել խնդիրը
«Անսարքությունների ուղեցույցում» տրված
առաջարկությունների օգնությամբ:
Անջատեք սարքավորումը և հետո կրկին միացրեք այն`
տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
Եթե խնդիրը չի կարգավորվում վերը նշված ստուգումներից
հետո, ապա կապ հաստատեք Ձեր մոտակա Վաճառված
Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ:
Միշտ նշեք.
խնդրի կարճ նկարագրությունը,
գազօջախի տեսակը և ճշգրիտ մոդելը,
ծառայության համարը (այն համարը որը գրված
է «Ծառայություն» բառից հետո` տեխնիկական
տվյալների սանդղակի վրա), որը գտնվում է գազօջախի
խոռոչի աջ եզրին (տեսանելի է, երբ գազօջախի
դուռը բաց է): Ծառայության համարը նաև նշված է
երաշխիքային գրքույկի վրա,
Ձեր ամբողջական հասցեն,
Ձեր հեռախոսի համարը:
Եթե վերանորոգման անհրաժեշտություն կա, ապա
կապ հաստատեք լիազորված Վաճառված Ապրանքների
Սպասարկման Կենտրոնի հետ (երաշխավորելու այն,
որ պետք է օգտագործվեն օրիգինալ կցամասերը և
վերանորոգումը ճիշտ է իրականացված):
Մաքրում
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրիչներ:
Չի կարելի մաքրել գազօջախը, մինչև այն դիպչելու
աստիճան սառչի:
Անջատեք սարքավորումը գլխավոր
էլեկտրամատակարարումից:
Գազօջախի արտաքին հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող մաքրող
նյութեր: Եթե այս նյութերից որևէ մեկը պատահաբար դիպչի
սարքավորմանը, ապա արագ մաքրեք այն միկրոֆայբրային
խոնավ կտորով:
Մաքրեք մակերեսները միկրոֆայբրային խոնավ
կտորով: Այն շատ կեղտոտ է. ջրի մեջ ավելացրեք
մի քանի կաթիլ մաքրող հեղուկ: Վերջում ավարտեք
աշխատանքը չոր կտորով:
Գազօջախի ներսի հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. չի կարելի օգտագործել հղկող սպունգեր
կամ մետաղական քերիչներ կամ մաքրիչներ: Ժամանակի
ընթացքում դրանք կարող են վնասել էմալապատ
մակերեսները և գազօջախի դռան ապակին:
Յուրաքանչյուր օգտագործումից հետո թողեք որպեսզի
գազօջախը սառի, իսկ հետո մաքրեք այն, նախընտրելի
է որ այն դեռ մի քիչ տաք լինի, որպեսզի հեռացնեք
մթերքի մնացորդներից առաջացած կեղտը և հետքերը
(օր.` շաքարի բարձր պարունակությամբ մթերք):
Մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող մաքրող նյութեր:
Մաքրեք դռան ապակին համապատասխան մաքրող
հեղուկով: Գազօջախի դուռը կարող եք հանել, որպեսզի
մաքրելը հեշտ լինի (նայել ՊԱՀՊԱՆՈՒՄ):
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ջրի բարձր պարունակությամբ մթերքների
երկարատև եփման ժամանակ (օր.` պիցցա, բանջարեղեն և
այլն) կարող է խտացում առաջանալ դռան ներսի հատվածի
և փականի շուրջ: Երբ ջեռոցը սառել է, չորացրեք դռան
ներսի հատվածը կտորով կամ սպունգով:
Պարագաներ.
Օգտագործումից անմիջապես հետո ընկղմեք
պարագանաերը մաքրող հեղուկով լցված ջրի մեջ`
հանելով դրանք գազօջախի ձեռնոցներով, եթե դեռ տաք
են:
Մթերքի մնացորդները կարող են հեշտությամբ
հեռացվել` օգտագործելով լվացման խոզանակ կամ
սպունգ:
Գազօջախի մաքրման փուլ` ջերմային մշակման
գործառույթով (եթե առկա է).
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Չի կարելի դիպչել գազօջախին ջերմային մշակման
փուլի ժամանակ:
Հեռու պահեք երեխաներին գազօջախից ջերմային
մշակման փուլի ժամանակ:
Հեռու պահեք կենդանիներին` ջերմային մշակման փուլի
ժամանակ և դրանից հետո:
Այս գործառույթը մոխրացնում է պատրաստման ընթացքում
գազօջախի մեջ առաջացած հետքերը ` մոտավորապես
500 °C ջերմաստիճանում: Այս բարձր ջերմաստիճանի
ժամանակ` մնացորդները վերածվում են թեթև մոխրի, որը
կարելի է հեշտությամբ սրբել խոնավ կտորով, հենց որ
գազօջախը սառչի:
Vue de la page 9
1 2 ... 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 ... 33 34

Commentaires sur ces manuels

Pas de commentaire